Կատարը շարունակում է միջնորդական ջանքերը ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական լուծման հասնելու համար, սակայն կողմերի միջև ուղիղ բանակցություններ առայժմ նախատեսված չեն: Այս մասին այսօր հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ ալ Անսարին, տեղեկացնում է Ֆրանսպրես-ը։

Նշվում է, որ նա լրագրողնեի հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Մենք կարող ենք հաստատել, որ բոլոր կողմերի հետ ջանքերը շարունակվում են»:

Պաշտոնյան հավելել է, որ բանակցություններն այժմ կենտրոնացած են «կարճաժամկետ լուծման» հասնելու վրա, որը հնարավորություն կտա վերսկսել երկխոսությունը և վերադառնալ լիարժեք միջնորդական գործընթացին։