կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կասեցվել է «ԱՄԱ ԷՔՍՊԵՐՏ ԳՐՈՒՊ»–ի լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «ԱՄԱ ԷՔՍՊԵՐՏ ԳՐՈՒՊ»–ի լցակայանի հեղուկ գազի վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՄԱ ԷՔՍՊԵՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Երևանյան խճուղի 185/1)։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է գազալցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի  վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

  • Կիսվել: