երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը. ՍԱՏՄ

Կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը. ՍԱՏՄ

Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 42 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 9-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով:

Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը, տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Մանավորապես՝

Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Արագածոտն – ստուգվել է 1 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 16,3 կգ խԵԿ-ի մսի իրացումը,

Արարատ – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 80,4 կգ (45,3 կգ ԽԵԿ, 35,1 կգ խոզ) մսի իրացումը,

Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 10 կգ խԵԿ-ի մսի իրացումը,

Գեղարքունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 140 կգ խԵԿ-ի մսի իրացումը,

Լոռի – ստուգվել է – 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Կոտայք – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 31 կգ մսի իրացումը,

Սյունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 8 կգ խոզ մսի իրացումը,

Վայոց Ձոր – ստուգվել է 3 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,

Տավուշ – ստուգվել է – 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:

Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:

  • Կիսվել: