երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Կարճաղբյուրի դպրոցի աղջիկների թիմը պարգեւատրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալներով եւ գավաթով

Կարճաղբյուրի դպրոցի աղջիկների թիմը պարգեւատրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալներով եւ գավաթով

Հայաստանի ֆուտբոլի կանանց  առաջնության մասնակից  Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի Ա․ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի  մինչեւ 12 տարեկանների թիմը հաղթել է բոլոր 19 խաղերում եւ գրավել 1-ին տեղը։

Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, «Կարճաղբյուր-1» թիմն այդ հաջողությանը հասել է  մարզիչ Նաիրի Ավետիսյանի գլխավորությամբ։

Այդ հաջողության համար թիմի անդամներն արժանացել են ոսկե մեդալների եւ գավաթների, որոնք ֆուտբոլիստուհիներին հանձնել է ՀՖՖ ներկայացուցիչը։

Նրանց իր հերթին պատվոգրերի է արժանացրել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ շնորավորելով լավագույն խաղի եւ չեմպիոնական կոչումը նվաճելու համար։

  • Կիսվել: