երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարող ես մուրճով ման գալ, ասել՝ ասֆալտ կրծեք, այդտեղ բռնություն չկա՞, իսկ իմ՝ «վերացնել» բառը բռնություն է․ Բագրատյան

Կարող ես մուրճով ման գալ, ասել՝ ասֆալտ կրծեք, այդտեղ բռնություն չկա՞, իսկ իմ՝ «վերացնել» բառը բռնություն է․ Բագրատյան

Մեղադրողն ասում է՝ մեզ դուր չի եկել «վերացնել» բառը կամ «վերջացնել» բառը: Այս մասին, այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով այն հանրահավաքին, որտեղ, ըստ մեղադրանքի ինքը բռնության կոչ է արել:

«Այսինքն դու կարող ես մուրճը վերցնես, ման գաս, ասես՝ գրանիտ կրծեք, ասֆալտ կրծեք, այդտեղ բռնություն մենք չենք տեսել, եւ գուցե ճիշտ է, որ չենք տեսել, դա քաղաքական խոսք է, չնայած իշխանության խոսք է: Բայց իմ խոսքի մեջ «վերջացնել» կամ «վերացնել» բառերի մեջ մեղադրող կողմը բռնություն է տեսել:

Երբ պատգամավորն ասում է՝ ականջներդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, դրա մեջ էլ բռնություն չեն տեսել»,-ասաց նա:

«Այս ամբողջ դատական պրոցեսը ծաղր է»,- հավելեց Հրանտ Բագրատյանը:

 

  • Կիսվել: