ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարևոր քայլ Արցախում ականազերծման ծրագրի շարունակության համար

Կարևոր քայլ Արցախում ականազերծման ծրագրի շարունակության համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը հաստատել է «Ֆինանսական տարվա 2021» (FY21) Պետական, Արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի օրինագիծը։

Այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս բարի մարդու և նրա գործընկերների շնորհիվ քիչ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը հաստատեց «Ֆինանսական տարվա 2021» (FY21) Պետական, Արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի օրինագիծը, որը առաջարկում է ֆինանսավորում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը՝ նախորդ տարիներից Արցախում մեկնարկած ականազերծման աշխատանքները շարունակելու համար: Հուսով ենք, որ նախագիծը նույնությամբ կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից:

Մենք բարձր ենք գնահատում Վաշինգթոնում ՀՀ դեսպանության, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեի և Հայ դատի հանձնախմբի ղեկավարության ջանքերը, ինչպես նաև ներկայացուցիչներ Բրեդ Շերմանի (D-CA) և TJ Cox (D-CA) և բոլոր այն անդամների, ովքեր հետևողականորեն ջանք են գործադրում Արցախում ականազերծման ծրագրի շարունակական աջակցության համար»։

  • Կիսվել: