ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարևոր է լծվել հետպատերազմյան իրավիճակում առաջացած խնդիրների լուծմանը. Լոռու մարզպետ (տեսանյութ)

Կարևոր է լծվել հետպատերազմյան իրավիճակում առաջացած խնդիրների լուծմանը. Լոռու մարզպետ (տեսանյութ)

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպել է պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից մարզում ձևավորված համակարգման կենտրոնի անդամների հետ:

Մարզի ղեկավարը շեշտել է՝ պատերազմի ընթացքում կատարված թիկունքային աշխատանքը գնահատելի է, բայց պակաս կարևոր չէ նաև նույն եռանդով ու ոգևորությամբ լծվել հետպատերազմյան իրավիճակում առաջացած խնդիրների լուծմանը:

«Այս իրավիճակից դասեր պիտի քաղենք ու ամեն ինչ անենք մեր երկիրը հզորացնելու համար, որպեսզի հետագայում պատերազմները կանխենք, իսկ լինելու դեպքում՝ հաղթենք»,- ասել է մարզպետը:

  • Կիսվել: