երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Կարեն Սիմոնյանն իր «թուրք» մականվանը արժանի մնաց. «Գոյ» թատրոնի դերասան

Կարեն Սիմոնյանն իր «թուրք» մականվանը արժանի մնաց. «Գոյ» թատրոնի դերասան

Այս ամբողջ պատմության մեջ մեզ համար ամենամտահոգիչը եւ ցավեցնողը «Գոյ» թատրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակված Կարեն Սիմոնյանի տմարդի կեցվածքն է: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց  «Գոյ» թատրոնի դերասաններից Արսեն Ազիզյանը:

«Նա մեր ոլորտից է, ճանաչում է թատրոնի անձնակազմից շատերին, շփում ունի, նույնիսկ, եթե ճիշտ գիտեմ՝ ընկերական  հարաբերություններ կան: Ստանալով տեղեկություն, որ ինքը նշանակվում է մեզ մոտ տնօրեն, չեկավ, մեր տղաներից ոչ մեկին չտեսավ, չասաց՝ ուրախացեք, ես նշանակվել եմ տնօրեն, դուք ինձ ճանաչում եք, ամեն ինչ լավ է լինելու, «Գոյ» թատրնոին կանաչ ճանապարհ է սպասվում:

Հետո հանդիպում ունեցանք իր հետ, ասաց՝ ինձ հետ թատրոնի հանձնման, ընդունման հետ կապված զրույց չի եղել, ես չեմ եկել, որ թատրոնը փակել, ես չեմ ստորագրելու: Ես հարցրի՝ եթե այդ թուղթը քեզ տան, ստորագրելո՞ւ ես, թե ոչ: Ասաց՝ ոչ, բայց դեռ պետք է ծանոթանամ գործին, շատ բաներ չգիտեմ:

Անցավ երկու օր, պարզ է, որ իրեն երեւի գեղեցիկ բաներ էին խոստացել: Երկու օր անց լսում ենք պատասխան, որ ես պետք է ստորագրեմ, որովհետեւ չեմ կարող չստորագրել, ստիպված եմ: Ինքը կարիերա է ուզում անել, դրա համար ստորագրելու է, իրեն գոհացնում է փաստը, որ մի շաբաթով տնօրեն դառնա և մեր անձնակազմի փոխարեն խմբակի տնօրեն դառնա։ Մենք նման դուրսպրծուկ Կարեն Սիմոնյանի հետ չենք ուզի աշխատել, էլ չեմ ասում՝ ստեղծագործել: Իր նման տղաների հետ երեւի բակում էլ չեն խաղում: Եթե նշանակիեն մի կնոջ եւ նա աներ այդ քայլը, գուցե հասկանալի լիներ, բայց Կարեն Սիմոնյանին, որ ամեն կերպ փորձեց իր «թուրք». մականվանը հավատարիմ մնալ, խնդրեմ, կստանա արժանի պատասխան»:

Դերասանը հավելեց, որ միավորվելու դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ նոր անակնկալներ չեն լինի:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ ործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից եւ նշանակել նոր պաշտոնակատար:

  • Կիսվել: