շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կարեն Անդրեասյանը հաշվի չի առել որևէ մեկի կարծիքը, սեփական որոշումն է առաջ տարել․ փաստաբան Միհրան Պողոսյան

Կարեն Անդրեասյանը հաշվի չի առել որևէ մեկի կարծիքը, սեփական որոշումն է առաջ տարել․ փաստաբան Միհրան Պողոսյան

Այսօր տեղի ունեցավ արդար դատական համակարգ ունենալու հույսի թաղման արարողությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով ԲԴԽ որոշմնը, որով դադարեցվեցին 4 դատավորների լիազորություններ:

 

Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ-ն իր վերջին օրերի գործողություններով ցույց տվեց, որ չի խորշել նույնիսկ քրեական հանցագործություն կատարելու ուժով անցնելու, որպեսզի իր ապօրինի նպատակին հասնի:

«Երեկ հրապարակվեց նաեւ սղագրությունը, թե ինչ վախեցած էին իրենց կատարած խախտումների ուժով, ինչպես էին աղիողորմ խնդրում կարգադրիչներին, որպեսզի դատական նիստերի դուռը փակեն: Դուռը փակելու պարագայում էլ Դավիթ Հարությունյանի անձնական իրերը հեռացնեն եւ արագ, արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ համակարգված այս գործընթացի 10 րոպեում ավարտին հասցնեն: Թեկուզ երեկվա գործողությունները, երբ Կարեն Անդրեասյանը կարգադրիչի հետ ծածուկ խոսում է, իր պաշտոնական դիրքի չարաշահում է, որովհետեւ նիստի մյուս դատավորներին որեւէ տեղեկություն չի հաղորդել: Մենք տեղյակ չենք նաեւ, թե դատական նիստերի ընդմիջումներին, խորհրդակցական սենյակներում ինչպիսի քննարկումներ են տեղի ունեցել: Հանգամանքներ կան, որ թույլ են տալիս բարձրաձայնել, որ Կարեն Անդրեասյանը հաշվի չի առել որեւէ մեկի կարծիքը, ձայնը այս պրոցեսի վերաբերյալ եւ սեփական որոշումն է առաջ տարել»,-ասաց փաստաբանը:

  • Կիսվել: