հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կառավարությունը ծրագրում է հավելյալ 2,8 մլրդ դրամ հատկացնել վերականգնողական բժշկության համար. Թորոսյան

Կառավարությունը ծրագրում է հավելյալ 2,8 մլրդ դրամ հատկացնել վերականգնողական բժշկության համար. Թորոսյան

ՀՀ կառավարությունը ծրագրում է հավելյալ 2,8 մլրդ դրամ հատկացնել վերականգնողական բժշկության համար: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ՛՛Իմ քայլի՛՛ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցերին:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ Ղարաբաղում պատերազմի հետեւանքով հազարավոր հայ զինծառայողներ են վիրավորվել, եւ նրանց վերականգնման համար անհրաժեշտ են պայմաններ եւ միջոցներ: Նա հետաքրքրվեց, թե ԱՆ-ն ինչ է անում  այդ ուղղությամբ:

Ի պատասխան՝ Թորոսյանը նշեց. ՛՛Տվյալ պահին հաջորդ տարվա համար բյուջեի նախագիծը չի նախատեսում հավելյալ ծախսեր վերականգնողական բժշկության գծով: Սակայն կառավարությունը որոշել է վերանայել հօգուտ այդ ոլորտի մի շարք առաջնահերթություններ: Վերանայման արդյունքում կհաջողվի հավելյալ գումար ներգրավել քաղաքացիների վերականգնման համար՛՛:

Նախարարը հավելեց, որ ծրագրում կա նաև նոր վերականգնողական կենտրոնի բացումը:

 

  • Կիսվել: