ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը ոչ պարտադիր կճանաչի տվյալ տեղեկանքը․ պատգամավորը՝ ուսուցիչների սոցփաթեթների մասին

Կառավարությունը ոչ պարտադիր կճանաչի տվյալ տեղեկանքը․ պատգամավորը՝ ուսուցիչների սոցփաթեթների մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կապված սոցփաթեթների գումարների տնօրինման հետ։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի ուսուցիչներ, ես շարունակում եմ աշխատել տանից:

Որոշ ժամանակ առաջ ինձ դիմել էիք կապված սոց. փաթեթների գումարների տնօրինման և առհասարակ փաթեթից օգտվելու խնդիրները կարգավորելու առաջարկով հանդես գալու համար: Հասկանալի է, որ համավարակով պայմանավորված ցանկալի չէ այցելել հիվանդանոցներ՝ կանխարգելիչ բուժզննության տեղեկանքի ձեռքբերման համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Կառավարությունը որոշում է ընդունել պանդեմիայի շրջանում ոչ պարտադիր ճանաչել տվյալ տեղեկանքը:

Կից ներկայացնում եմ գրությունը:

Առողջ եղեք»։

  • Կիսվել: