երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Կառավարությունն առաջարկում է կապիտալ ծրագրերում համայնքներին համաֆինանսավորում անելու հնարավորություն տալ

Կառավարությունն առաջարկում է կապիտալ ծրագրերում համայնքներին համաֆինանսավորում անելու հնարավորություն տալ

ՀՀ կառավարություն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում կատարելու մասին և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում։

Փոփոխություններով առաջարկվում է համայնքներին հնարավորություն տալ իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորում անել կապիտալ ծրագրերում:

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացնելով նախագծերի փաթեթը, նշեց, որ համայնքներին հնարավորություն են տալիս իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրեր կամ կապիտալ ակտիվի ձեռքբերում՝ պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվեն համայնքի հաշվեկշռում։

Նախագծով հնարավորություն է տրվում, որ օրինակ՝ պետական որևէ ծրագրի կամ ներդրումային ծրագիր կարող է համաֆինանսավորվել համայնքի ֆոնդային բյուջեից:

 

  • Կիսվել: