Ռուսական կողմի համար կարևոր է, որ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները վարի ուկրաինական իշխանության օրինական ներկայացուցիչը. Պեսկով
Ռուսական կողմի համար կարևոր է, որ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները վարի ուկրաինական իշխանության օրինական ներկայացուցիչը, ով պատրաստ է որոշումներ կայացնել պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ համար կարևոր է, որ դա լինի իշխանության օրինական ներկայացուցիչ, ով պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և ընդունել անհրաժեշտ որոշումը այս պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով Վլադիմիր Զելենսկուն անվանել էր բանակցությունների համար ոչ համապատասխան մարդ։



