շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել, խոցվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք

Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել, խոցվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք

Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հաղորդագրության համաձայն՝ Հորմուզի նեղուցի հարավային հատվածում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից տեղադրված ականների պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել երկու նավթատար լցանավերի վրա։

ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ տանկերները խախտել են սահմանված երթուղին։

Իրանի զինվորականները նաև հայտնել են ամերիկյան բանակին պատկանող MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։

  • Կիսվել: