երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Կիմ Չեն Ընի կոմայի մեջ լինելու մասին լուրերի ֆոնին՝ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները նրա նոր լուսանկարներն են հրապարակել

Կիմ Չեն Ընի կոմայի մեջ լինելու մասին լուրերի ֆոնին՝ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները նրա նոր լուսանկարներն են հրապարակել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական ծանր վիճակի մասին լուրերի ֆոնին՝ տեղի ԶԼՄ-ները լուսանկարներ են հրապարակել նրա վերջին հանրային այցելություններից։

 

«Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար, ԿԺԴՀ պետական գործերի նախագահ, հարգարժան ընկեր Կիմ Չեն Ընը հոկտեմբերի 19-ին այցելել է թեթև արդյունաբերության հագուստի և կոշիկի ցուցահանդես»,- հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)՝ կցելով լուսանկարներ, որտեղ Կիմ Չեն Ընը կնոջ՝ Ռի Սոլ Ջուի և դստեր՝ Կիմ Ջու Էի հետ ծանոթանում է ցուցադրված ապրանքանուն։

 
 

Դրանից առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Հյուսիսային Կորեայի ղեկավարն ուղեղի արյունազեղում է ունեցել և գտնվում է կոմայի մեջ։

  • Կիսվել: