կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Կապանում վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում

Կապանում վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում

Հունվարի 27-ին, ժամը 14:49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Պ․, ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: