երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կապանում բախվել են Mercedes-ն ու Niva-ն. վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Կապանում բախվել են Mercedes-ն ու Niva-ն. վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ, 25-ամյա Հարութ Միրզոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և 24-ամյա Սպարտակ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ Հ. Միրզոյանը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտ ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: