կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կապանի օդանավակայանը շրջապատված չէ ադրբեջանցիների կողմից

Կապանի օդանավակայանը շրջապատված չէ ադրբեջանցիների կողմից

Սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե իբր ադրբեջանցի զինծառայողները շրջապատել են Կապանի օդանավակայանը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Կապանի ուղղությամբ բնագիծը օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է և այս պահին այն հայկական վերահսկողության ներքո է»,- հայտնեց քաղաքապետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: