հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Կապանի հրաձգարանի հարակից տարածքում մահացածը 64-ամյա քաղաքացի է

Կապանի հրաձգարանի հարակից տարածքում մահացածը 64-ամյա քաղաքացի է

Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա:
 
Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ:
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով:
 
Հանգամանքները պարզվում են:
 
Հավելենք նաև, որ ըստ Infoport.am-ի ճշտված տեղեկությունների՝ պայթյունը եղել է Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում՝ զոհվածը կոմբինատի պահակն է։
 
Կոմբինատը ՀՀ ՊՆ–ին պատկանող հրաձգարանի հարակից հատվածում է գտնվում։

  • Կիսվել: