ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կան ՔՊ–ականներ, որոնց և՛ հոգեհանգստին կգնամ, և՛ հուղարկավորությանը. Թովմասյան

Կան ՔՊ–ականներ, որոնց և՛ հոգեհանգստին կգնամ, և՛ հուղարկավորությանը. Թովմասյան

Չի կարելի ընդդիմադիրների կողմից Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին չմասնակցելը դարձնել քաղաքական թիվ մեկ խնդիր այն դեպքում, երբ Արցախը հումանիտար ճգնաժամում է գտնվում, սահմանինկան լրջագույն խնդիրներ։Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց Աժ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«ժողովուրդ, դա՞ է մեր երկրի պրոբլեմը, եթե ես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եմ, բոլոր թաղումներին պետք է մասնակցե՞մ»,–ասաց Թովմասյանը։

Անձամբ իր կողմից իշխանական պատգամավորի հոգեհանգստին չմասնակցելը Թովմասյանը մեկնաբանում է այսպես.

«Ես գնում եմ, սովորաբար, մարկանց հուղարկավորություններին և հոգեհանգստի արարողություններին, որոնց ճանաչում եմ, մտերիմ եմ կամ ընտանիքի անդամների հետ ունեմ մտերիմ հարաբերություններ։ Ես երբեք Վիգեն Խաչատրյանի հետ չեմ ունեցել մտերիմ հարաբերություններ, և դա իմ անձնական որոշումն էր` մասնակցել, թե ոչ։ Կան ՔՊ–ականներ, որոնց հետ, եթե Աստված մի արասցե, մի բան պատահի,երկու առիթին էլ կգնամ` և՛ հուղարկավորությանը, և՛ հոգեհանգստին»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

  • Կիսվել: