շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ջրհեղեղի հետևանքով փլուզվել է Նեղոցի կամուրջը. գետի մյուս ափին անչափահաս երեխաներով ընտանիք է մնացել. բնակիչ

Ջրհեղեղի հետևանքով փլուզվել է Նեղոցի կամուրջը. գետի մյուս ափին անչափահաս երեխաներով ընտանիք է մնացել. բնակիչ

Ջրհեղեղի հետևանքով փլուզվել է Լոռու մարզի Նեղոց գյուղի  փայտե կամուրջը. գետի մյուս ափին մեկ ընտանիք է մնացել՝ երկու անչափահաս երեխաների հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ին հայտնեց Նեղոցի բնակչուհի Անահիտ Ասիրյանը, որի ընտանիքը գետի մյուս ափին է գտնվում:

«Մեր տունը գետի մյուս կողմում է, տունը գյուղին կապող  միակ ճանապարհը էդ կամուրջն էր: Ջրի խնդիր չունենք, տան մոտ աղբյուր կա, բայց ամուսինս այսօր անտառներով, գնացքի գծերի վրայով է գնացել, որ կարողանա սնունդ գնել: Ես ու երեխաներն այդ ճանապարհով չենք կարող գնալ:  Դուրս ու ներս չենք կարողանում անել, գյուղ չենք կարողանում գնալ,-պատմեց Անահիտ Ասիրյանը՝ հավելելով, որ խնդրի մասին համայնքապետարանում տեղյակ են, սակայն միջոցներ դեռևս չեն ձեռնարկվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունը ներկայացրել է հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարված աղետի գոտիները և դրանց տարածքները։

  • Կիսվել: