երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ջոնսոնը հայտարարել է Եվրոպայում COVID-19-ի երկրորդ ալիքի մասին

Ջոնսոնը հայտարարել է Եվրոպայում COVID-19-ի երկրորդ ալիքի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Եվրոպայում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի նշաններ են նկատվում: Այս մասին նա հայտնել Է Sky News հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Gazeta.ru-ն։

«Եկեք բացարձակ ազնիվ լինենք, թե ինչ տեղի Է ունենում Եվրոպայում՝ մեր որոշ եվրոպացի բարեկամների մոտ: Ես վախենում եմ, որ որոշ վայրերում մենք սկսում ենք տեսնել համավարակի երկրորդ ալիքի նշանները»,- ասել է վարչապետը ։

Ավելի վաղ Ջոնսոնը BBC-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի համաճարակի սկզբում:

  • Կիսվել: