Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. Անդրանիկ Մարտիրոսյանը երկրորդ հաղթանակը տոնեց
Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 60 կգ քաշային կարգում իր երկրորդ հաղթանակը տոնեց Անդրանիկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ նա մրցում էր Լեհաստանը ներկայացնող Յան Յանուշեվսկու հետ։ Հայ բռնցքամարտիկը ամբողջ մենամարտի ընթացքում ուներ շոշափելի առավելություն և հաղթեց 5։0 հաշվով։