երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանը դեռևս կանգնած է ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու և Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու վտանգի առաջ․ Ղարիբաշվիլի

Վրաստանը դեռևս կանգնած է ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու և Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու վտանգի առաջ․ Ղարիբաշվիլի

Վրաստանը դեռեւս կանգնած է ռազմական հակամարտության մեջ ներգրավվելու եւ Ռուսաստանի դեմ ՛՛երկրորդ ճակատ՛՛ բացելու վտանգի առջեւ, հայտարարել է ՛՛Վրացական երազանք՛՛ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են մեր երկրի համար։ Մենք պահպանել ենք կայունությունը, խաղաղությունը և տնտեսական զարգացումը։ Սակայն այն ռիսկերը, որոնք առկա էին նախանցած և անցյալ տարի՝ կապված երկրի անվտանգության և պատերազմի մեջ ներգրավվելու, ՛՛երկրորդ ճակատի՛՛ բացման հետ, ոչ մի տեղ չեն անհետացել: Ես այդ խնդիրների մասին խոսել եմ ընտրողների հետ եւ նրանց ասել, որ ՛՛Վրացական երազանքի՛՛ հաղթանակը մեր ժողովրդի համար խաղաղության, կայունության եւ զարգացման պահպանման միակ այլընտրանքային լուծումն է՛՛,-լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին Զուգդիդիում կողմնակիցների հետ հանդիպումից հետո:

2022 թվականի փետրվարին Ղարիբաշվիլին, որն այն ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա Արեւմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցներին՝ ի պատասխան Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության։ Այնուհետև Վլադիմիր Զելենսկին որոշում կայացրեց Թբիլիսիից հետ կանչել Ուկրաինայի դեսպանին։ Ավելի վաղ Վրաստանի իշխող կուսակցությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ ուկրաինացի պաշտոնյաներն ու ընդդիմադիր ՛՛Միացյալ ազգային շարժում՛՛ կուսակցությունից նրանց կողմնակիցները ցանկանում են Վրաստանում ՛՛երկրորդ ճակատ՛՛ բացել Ռուսաստանի դեմ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: