երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է

Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է

Ադրբեջանի հրետակոծության հետեւանքով Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Այս մասին  ասել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հրդեհի չորս օջախներից երկուսը, որոնք ադրբեջանական կողմից դիտարկվող տարածքում էին, այսօր առավոտվա դրությամբ ինքնամարվել են»,– նշեց Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք՝ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 13–ին։ Կար հրդեհի չորս օջախ, որից երկուսը ԱԻՆ փրկարար ծառայության կողմից մարվել էր դեռ երեկ առավոտյան, իսկ մյուս երկուսը, որոնք ադրբեջանական կողմից դիտարկվող տարածքում էին, չէր հաջողվում հրդեհաշիջել, որովհետեւ վտանգավոր էր։

  • Կիսվել: