կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով

Ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով

Սեպտեմբերի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը՝ նաև ամպրոպ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ:

  • Կիսվել: