չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իտալացի բժիշկները գալիս են Հայաստան

Իտալացի բժիշկները գալիս են Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

«Երեսուն տարի առաջ էլ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, իտալացի բժիշկներն առաջիններից էին, որ հասան Հայաստան՝ կյանքեր փրկելու համար։

Մարդասիրական այս քայլն ավելի քան արժեքավոր է հենց այս օրերին, երբ բարեկամ Իտալիան դեռ ինքը լիարժեքորեն չի հաղթահարել աշխարհը պատուհասած այս համավարակը։ Իտալացի բժիշկները Հայաստան են գալիս դեռևս չվերականգնված ֆիզիկական ու հոգեբանական այն մեծ ծանրաբեռնվածությունից, որոնք նրանք ապրեցին վերջին ամիսներին։

Շնորհակալ ենք, Իտալիա

Շնորհակալ ենք, սիրելի բուժաշխատողներ, մեր ժամանակների հերոսներ»:

 

  • Կիսվել: