երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իշխանությունները հավատարիմ են մնացել իրենց պարտավորություններին՝ լինել խոսքի և մամուլի ազատության երաշխավորը. ՀՌՀ նախագահ

Իշխանությունները հավատարիմ են մնացել իրենց պարտավորություններին՝ լինել խոսքի և մամուլի ազատության երաշխավորը. ՀՌՀ նախագահ

Շատ բարձր ենք գնահատում այն իրավիճակը, որ ստեղծվել է հեռարձակող մեդիայի ոլորտում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Մեր ուսումնասիրությունները, հարցումները, մեդիամասնագետների կարծիքները վկայում են այն մասին, որ իշխանությունները հավատարիմ են մնացել իրենց պարտավորություններին՝ լինել երաշխավորը խոսքի և մամուլի ազատությանը: 2021 թվականին 2018-ի համեմատ Հայաստանը, ըստ մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի, 17 կետով բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 60-րդ տեղը ցուցակում ընդգրկված 180 պետությունների շարքում:

Բայց այստեղ պետք է նշեմ, որ 2021-ին Հայաստանը 2 կետով զիջել է իր դիրքերը 2020 թվականի համեմատ: Դրա բացատրությունը տալիս է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: Համաձայն այդ կազմակերպության գնահատականների՝ դա կապված է նրա հետ, որ ավելացել են լրագրողների նկատմամբ դատական գործերը»,- ասաց Հակոբյանը:

Միաժամանակ, Հակոբյանը նշեց, որ այստեղ թյուրիմացություն կա, որովհետև հաճախ օտարերկրյա կազմակերպությունների գնահատականները հիմնված են իրենց երկրների օրենսդրական կարգավորումների, ավանդույթների, փորձի վրա:

«Նրանք հաճախ հաշվի չեն առնում այստեղի առանձնահատկությունները»,- ասաց Հակոբյանը:

  • Կիսվել: