ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իշխանություններն իրավունք ունեն սահմանափակող միջոցառումներ մտցնել հանրային առողջության պահպանման համար. Ավանեսյան

Իշխանություններն իրավունք ունեն սահմանափակող միջոցառումներ մտցնել հանրային առողջության պահպանման համար. Ավանեսյան

Հայաստանի իշխանություններն իրավունք ունեն սահմանափակող միջոցառումներ մտցնել հանրային առողջության պահպանման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով պետական ​​հատվածի աշխատողների պատվաստման անհրաժեշտությունը:

Նախարարն ասաց, որ  հանրային առողջությունը ազգային անվտանգությանը վերաբերող արժեք է, որի պաշտպանության համար պետությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարության, լիազորված է կիրառել նաեւ սահմանափակող միջոցառումներ:

՛՛Բոլոր այն միջոցառումները, որոնք բխում են նախարարի հրամանից, իրավական հիմք ունեն: Դրանք համաչափ են եւ կարող են հանգիստ կիրառվել: Ոչ մի երկրում չենք նկատել զանգվածային պաշտոնանկություններ: Սա բացառիկ միջոցառում չէ, որը միայն մենք ենք կիրառում: Շատ երկրներ են դա անում՛՛,-նշեց նախարարը:

 

  • Կիսվել: