հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իշխանությունը պետք է ներողություն խնդրի հանրությունից, որ երկիրը հասցրել են այն օրվան, որ կրիմինալը փողոցում մարդ է ծեծում. Իոաննիսյան

Իշխանությունը պետք է ներողություն խնդրի հանրությունից, որ երկիրը հասցրել են այն օրվան, որ կրիմինալը փողոցում մարդ է ծեծում. Իոաննիսյան

Իշխանությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է ներողություն խնդրեն հանրությունից այն բանի համար, որ երկիրը հասցրել են այն օրվան, որ կրիմինալը, ընդդիմության դիմակը հագած, փողոցում մարդ է ծեծում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

՛՛Իրավապահ ու դատաիրավական համակարգի ռեֆորմը համարյա տեղից չի շարժվել, ինչի արդյունքում էլ կրիմինալն ինչ ուզում` անում է՛՛,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները Գյումրիում տարեցների են ծեծել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: