Իրավական օգնություն` ՌԴ–ում բնակվող հայերին. դեսպանատանը հուշագիր է ստորագրվել
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և «Հայ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Շահեն Պետրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր`ՀՀ քաղաքացիների և Ռուսաստանում ապրող հայերի իրավական պաշտպանվածության բարձրացման նպատակով։
Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հուշագրի նպատակն է դեսպանության և ոչ առևտրային կազմակերպության միջև երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության հաստատումը` ի շահ հայ ժողովրդի և ՀՀ քաղաքացիների:
Հուշագիրը նպատակ ունի ապահովել կողմերի միջև համակողմանի փոխգործակցություն և բարձրորակ իրավական օգնություն ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերին և ՀՀ քաղաքացիներին: