շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ռուսական 12 շրջան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման

Ռուսական 12 շրջան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման

Ռուսաստանի մի քանի շրջան, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվան, Բրյանսկը և Էնգելսը հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Համաձայն «Ռոսավիացիայի» տվյալների՝ այս կապակցությամբ թռիչքների սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի», ինչպես նաև Սարատովի և Կալուգայի օդանավակայաններում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի վրա 10 անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել։ Արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետներն աշխատում են ընկած բեկորների տեղում։

Բրյանսկի Telegram ալիքները հրապարակել են քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած հզոր պայթյունի կադրերը։

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Էնգելս քաղաքի վրա, որի մոտակայքում գտնվում է ռուսական ռազմավարական ավիացիոն բազան։ Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Էնգելսի մի «ձեռնարկությունում»:

  • Կիսվել: