շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանը հավատարիմ է խաղաղությանը, բայց անհրաժեշտ են ամուր երաշխիքներ ԱՄՆ-ից և Իսրայելից. Փեզեշքիան

Իրանը հավատարիմ է խաղաղությանը, բայց անհրաժեշտ են ամուր երաշխիքներ ԱՄՆ-ից և Իսրայելից. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանը, սակայն դրա համար անհրաժեշտ են փոխհատուցումներ, ինչպես նաև ԱՄՆ-ից և Իսրայելից հստակ երաշխիքներ չհարձակվելու վերաբերյալ։

Իրանի նախագահն այդ մասին գրել է X սոցիալական հարթակում՝ նշելով, որ Ռուսաստանի և Պակիստանի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը։

Փեզեշքիանի խոսքով՝ պատերազմին վերջ դնելու միակ ճանապարհն «Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, հատուցումների վճարումը և ապագայում ագրեսիայի չկրկնվելու համար միջազգային հստակ երաշխիքների տրամադրումը»։

Նշվում է նաև, որ մարտի 10-ին Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

  • Կիսվել: