ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի ոստիկանության ուժերը եղբայրաբար են վերաբերվում հայ համայնքին. Իրանի խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավոր

Իրանի ոստիկանության ուժերը եղբայրաբար են վերաբերվում հայ համայնքին. Իրանի խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավոր

Իրանի Իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավորն ասել է. «Իրանի իսլամական հանրապետության իրավապահ ուժերի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ միշտ եղբայրական է եղել, գրում է parstoday.com-ը:

Սպահան նահանգի ոստիկանության պետի հետ հանդիպման ժամանակ, Ռոբերտ Բիգլերյանն ասել է.«Ոստիկանությունը միշտ համբերությամբ և համակրանքով է վարաբերվել հայ հասարակության խնդիրների  և միշտ փորձել դրանք լուծել  համագործակցությամբ, որի համար մենք երախտապարտ ենք»:

Նա ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է որպես պատգամավոր առաջին պաշտոնական հանդիպումն ունենալ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյայի հետ»:

Իրանի Իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավորն ասել է. «Իրանի հայ  համայնքը հարգում է Իսլամական հանրապետության օրենքները և  փորձում համագործակցությամբ ու համակրանքով լուծել ոստիկանությանը հուզող խնդիրները»:

  • Կիսվել: