երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանի գիտելիքահենք ընկերությունների ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու Իրան-ՀՀ տեխնոլոգիական նիստին

Իրանի գիտելիքահենք ընկերությունների ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու Իրան-ՀՀ տեխնոլոգիական նիստին

Իրանի գիտելիքահենք 20 ընկերությունների ներկայացուցիչներ կմեկնեն Հայաստան՝ երկու երկրների միջև առևտրատեխնոլոգիական հարաբերություններն ընդլայնելու նպատակով, գրում է parstoday.com-ը:

Իրանի նախագահի գիտական և տեխնոլոգիական հարցերով տեղակալը տեխնոլոգիական ոլորտի գիտելիքահենք ընկերություններին հնարավորություն է ընձեռել մեկնել Հայաստան՝ բանակցելու հայկական ընկերությունների հետ: Այս հանդիպումները կարող են արդյունավետ դերակատարությսւն ունենալ իրանական և հայկական ընկերությունների միջև համատեղ աշխատանքային միջավայր ձևավորելու գործում:

Հայաստանում Իրանի արտահանումների կենտրոնի կողմից ստեղծված գիտելիքահենք արտադրանքի մշտական ​​ցուցահանդես և այս երկրի գիտատեխնոլոգիական պարկեր այցերը կլինեն իրանական ընկերությունների ներկայացուցիչների 4-օրյա ուղևորության ծրագրրում:

Նրանք նաև այցելելու են Հայաստանի մասնագիտացված կենտրոններ և արտադրական ընկերություններ:

Ըստ ուսումնասիրությունների՝ հայկական շուկան ունի գիտելիքահենք, տեխնոլոգիական և կրեատիվ ընկերություններ ընդունելու մեծ կարողություն, և այս երկրի հետ առևտուրը կարող է կարևոր դերակատարություն ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

 

  • Կիսվել: