Ինձ համար դրոշի առկայութունը մեր երկրում ամենակարևոր հաղթանակներից մեկն է․ Բագրատ Սրբազան
Ինձ համար դրոշի առկայութունը մեր երկրում ամենակարևոր հաղթանակներից մեկն է։ Արյուն ու կյանք տեսած է մեր դրոշը։ Այս մասին, այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը
«Սխրանքների ճանապարհ անցած է մեր դրոշը, ցանկալի ու բաղձալի կլինի, որ մեր լուսամուտներից, պատշգամբներից, մեր շենքերից, տներից կախված լինի մեր եռագույնը»,-ասաց նա:
Սրբազանը նշեց, պետք է հասկանալ, որ օրհներգը, զինանշանը, դրոշը մեր հավաքական նկարագիրն են. «Ինչպիսին մեր դրոշն է, այդպիսին էլ մենք ենք, և հակառակը։ Խոնարհում մեր դրոշին՝ եռագույնին։ Հուսանք, ինչպես վեհորեն ծածանվել է այս՝ Սարդարապատի դաշտում, այդպես էլ իր հաղթարշավը կշարունակի»,-ասաց նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտարարեց, որ Սարդարապատից ավտոերթով մեկնելու են մայրաքաղաք։


