շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Ինչպե՞ս կարող ենք Մարսից և Վեներայից դասեր քաղելով՝ ապահովել Երկիր մոլորակի կյանքի շարունակականությունը. Էլման

Ինչպե՞ս կարող ենք Մարսից և Վեներայից դասեր քաղելով՝ ապահովել Երկիր մոլորակի կյանքի շարունակականությունը. Էլման

Երկիր մոլորակը շատ յուրահատուկ տեղ է կյանքի համար, և այստեղ շատ փխրուն է կլիմայական հավասարակշռությունը։ Այս մասին STARMUS փառատոնի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ ասաց մոլորակաբանության պրոֆեսոր Բեթանի Էլմանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ուսումնասիրելով տիեզերքը՝ պետք է հասկանանք, թե որն է այն կարևոր գործոնը, որն ապահովում է Երկիր մոլորակի վրա կյանքի շարունակականությունը, որովհետև երբ ուսումնասիրում ենք Մարսը և Վեներան, ապա տեսնում ենք, որ նրանք շատ նման են Երկրին կամ առնվազն ինչ-որ պահին շատ նման են եղել Երկրին։ Ի՞նչն է բերել փոփոխության, ինչպե՞ս կարող ենք Մարսից և Վեներայից դասեր քաղելով՝ ապահովել Երկիր մոլորակի կյանքի շարունակականությունը։ Ինչո՞ւ ենք ուսումնասիրում, որովհետև փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք պաշտպանել ինքներս մեզ՛՛։

Պրոֆեսորն ընդգծեց, որ որքան շատ են ուսումնասիրում Արեգակնային համակարգը ու տիեզերքը, այնքան ակնհայտ է դառնում, որ Երկիրը շատ կարևոր կենսավայր է:

 

 

  • Կիսվել: