կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչո՞ւ պատիժ չի սահմանվում ճանապարհներին վթարի ենթարկված և սատկած կենդանիների համար

Ինչո՞ւ պատիժ չի սահմանվում ճանապարհներին վթարի ենթարկված և սատկած կենդանիների համար

ԱԺ-ում «Թափառող կենդանիների խնդիրները Հայաստանում» խորագրով քննարկմանը ՀՀ ՆԳՆ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանից հետաքրքրվեցին, թե  ինչո՞ւ պատիժ չի սահմանվում ճանապարհներին վթարի ենթարկված և սատկած կենդանիների համար։

«Ճանապարհներին հաճախ ենք հանդիպում վթարի ենթարկված և սատկած կենդանիների, վարորդերը հաշվի չեն առնում կենդանու առկայությունը ճանապարհին, հնարավո՞ր է ոստիկանությունը ինչ-որ մոդել նշանակի, որ պատժվեն»,-հետաքրքրվեցին փոխոստիկանապետից։

Կարեն Հակոբյանը պատասխանեց, որ Քրեական օրենսգրքով սահմանված՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը դիտավորյալ հանցագորության տեսակներից է, կենդանիներին անզգուշությամբ մահ պատճառելու համար քրեական պատասխանատվություն չի սահմանվում։

Միաժամանակ նա նշեց, որ գոյություն ունի ՃՏՊ-ների մասին կանոնադրություն և այլ նորմատիվ ակտեր։ «Ըստ այդմ, եթե վարորդը մեղավոր է՝ կենթարկվի պատասխանատվության՝ երթևեկության կանոնների խախտան համար»,-ասաց նա։

  • Կիսվել: