ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու. Արայիկ Հարությունյան

Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու. Արայիկ Հարությունյան

Այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իր պաշտոնավարման տարիներին մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու:

«Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու: Սա բոլորը թող շատ հստակ ընկալեն: Եթե գեղագիտական խորհուրդները որոշում են կայացնում ու դրանցում ընդգրկված են անվանի մասնագետներ ու նրանք ասում են, որ տվյալ գործը՝ կլինի ֆիլմ, կլինի քանդակ, կլինի թատերական ներկայացում, արժանի է, որպեսզի պետությունը դրան ուշադրություն դարձնի, ուրեմն այդ գեղագիտական խորհուրդի որոշումները ի կատար են ածվելու:

Սա բոլորը թող շատ հստակ իմանան: Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելը այլևս չի լինելու Հայաստանում: Արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության կարևորագույն գրավականներից մեկը ազատ արվեստն է և որոշ մարդիկ, ովքեր փորձում են դրա հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքել, խնդրում եմ նրանց տուրք մի տվեք, որովհետև նրանք հետադիմության առաջամարտիկներ են», -հայտարարեց Հարությունյանը:

  • Կիսվել: