երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իջևանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Իջևանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 6-ի ժամը 19.00-ի սահմաններում այցելել են Գանձաքար բնակավայրի տարածքներից մեկը, որտեղ հայտնաբերել են «ԿամԱԶ» մակնիշի երկու բեռնատար. վարորդները մի բեռնատարից մյուսը գերաններ էին տեղափոխում:

«ԿամԱԶ»-ներից մեկի վարորդը, չներկայացնելով համապատասխան փաստաթուղթ և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, թափքում եղած 17 գերանները բեռնաթափել է ճանապարհի մեջտեղում, իսկ մյուս «ԿամԱԶ»-ի թափքում հայտնաբերվել է 2 մետր 20 սմ երկարության մեկ գերան:

Վարորդները ձերբակալվել, տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժին, ապա ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: