ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հյուսիսային ավտոկայանի մոտ Opel-ը վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. նա հիվանդանոցում մահացել է

Հյուսիսային ավտոկայանի մոտ Opel-ը վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. նա հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, Հրազդան քաղաքի բնակիչ Մարտիրոս Մ.-ն՝ իր վարած Opel մակնիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 27-ամյա Մովսես Ջ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը հարվածի արդյունքում շպրտվել և բախվել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ Լիանա Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:

Վիրավորին առաջինը օգնության են հասել Opel-ի և Mazda-ի վարորդները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում հետաքննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը՝ գիտակցության չգալով, մահացել է: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ հետաքննիչ Ժ. Մարգարյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: 

  • Կիսվել: