Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը բաղկացած է 5 տրանշից. դրանցից միայն մեկն է այսօր պատրաստ. Սանոսյան
՛՛Հյուսիս-Հարավ՛՛ ճանապարհի շինարարությունը բաղկացած է 5 տրանշից. դրանցից միայն մեկն է այսօր պատրաստ։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով ճանապարհի կառուցման փուլերը, ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա հստակեցրեց, որ դա Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհի մի հատվածն է։ Մյուս հատվածները շինարարության տարբեր փուլերում են:
՛՛Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածները (տրանշ 3) դեռ կառուցման փուլում են։ Սակայն Թալինից Լանջիկ հատվածը գրեթե լիովին ավարտված է։ Այնտեղ մնում է միայն ավարտական աշխատանքներ կատարել։ Անմիջապես ճանապարհին աշխատանք չկա։ Լանջիկ-Գյումրի հատվածը կառուցման փուլում է։ Կարծում ենք, որ այս հատվածում աշխատանքները կհաջողվի ավարտել արդեն այս տարի՛՛,- ասաց նախարարը:
նա նաեւ հավելեց, որ 2024 թվականին մեծածավալ շինարարական աշխատանքներ չեն իրականացվի, քանի որ մինչ այդ կմնան միայն ավարտական աշխատանքները։


