հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Հյուսիս-Հարավ»-ը կարևոր դեր է խաղում Եվրասիական տարածաշրջանի փոխկապակցվածության ամրապնդման գործում. Միշուստին

«Հյուսիս-Հարավ»-ը կարևոր դեր է խաղում Եվրասիական տարածաշրջանի փոխկապակցվածության ամրապնդման գործում. Միշուստին

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կարևոր դեր է խաղում Եվրասիական տարածաշրջանի փոխկապակցվածության ամրապնդման գործում։ Այս մասին Մոսկվայում Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, նշել է. «Տրանսպորտային ոլորտում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի զարգացմանը։ Այս ռազմավարական երթուղին կարևոր դեր է խաղում եվրասիական տարածաշրջանի փոխկապակցվածության ամրապնդման գործում», - ասել է Միշուստինը։

Հավելենք, որ Արեֆը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նշենք նաև, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ:

  • Կիսվել: