շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՅԴ պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը. Սինանյան (տեսանյութ)

ՀՅԴ պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը. Սինանյան (տեսանյութ)

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Ֆեյսբուքի» իր գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՅԴ-ականների նկարահանած տեսանյութին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Երեկ Կիպրոսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի` Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցության կապակցությամբ։ Հայտարարության մեջ ձեզ բոլորիդ հայտնի մեղադրանքներն ու պիտակավորումներն էին։ Դա խնդիր չէ։  Կիպրոսը ազատ երկիր է, ինչպես նաև Հայաստանը` 2018 թվականի մայիսի 8֊ից ի վեր։  
Սակայն այս պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը։  

Այսօր` օդանավակայան մեկնելուց առաջ, նախաճաշելիս, սեղանիս մոտեցան երեք մարդ, որոնցից մեկը տեսախցիկով, և առանց բարևելու, առանց ներկայանալու սկսեցին իրենց շոուն։ Մնացածը կտեսնեք իրենց կողմից նկարահանած տեսանյութում։ Հուսամ` այս անգամ չեն խմբագրի։


Լավ, բայց ինչո՞ւ այս ամենը չանել քաղաքակիրթ ձևով, ինչո՞ւ գաղտագողի, առանց թույլտվության ներթափանցել հյուրանոցի ճաշարան և դարանակալ հանցագործի պես գործել։

Չհասկացա՞ն, որ այս գործելաոճը նողկալի է, և մերժվում է հայ ազգի կողմից։  
Ինչևէ. ամենահաճելին` նվեր ստացա իմ սիրելի Արցախի ևս մեկ դրոշ։

Շնորհակալ լինելով`  ստիպված էի պարոններին տեղեկացնել, որ Արցախի դրոշը իմ գրասեղանից անբաժան է»։ 

 

  • Կիսվել: