հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հուշ-երեկո Թեհրանում՝ նվիրված Տ.Կոմիտաս ավագ քահանա Ղարախանյանի հիշատակին

Հուշ-երեկո Թեհրանում՝ նվիրված Տ.Կոմիտաս ավագ քահանա Ղարախանյանի հիշատակին

Սրանից մեկ տարի առաջ մայիսի 5-ին չարաբաստիկ COVID-19 հիվանդության հետևանքով իր մահկանացուն կնքեց արժանապատիվ Տ.Կոմիտաս ավագ քահանա Ղարախանյանը, գրում է parstoday.com-ը:

Քահանա, ով իր ծառայության տարիներին չխնայեց իր կարելին իր հավատացյալ ժողովրդին և հետ մահու ևս իր բարի համբավը թողեց Թեհրանի հայոց թեմում: Նրա մահվան առաջին տարելիցի կապակցությամբ, հունիսի 17-ի երեկոյան ,հուշ-երեկո էր կազմակերպվել Սրբոց Թարգմանչաց եկեղեցում,որտեղ հոգելույս Տ.Կոմիտաս ավագ քահանա Ղարախանյանը 26 երկար տարիներ իր անվերապահ ծառայությունն էր բերել :

Հուշ-երեկոն կազմակերպվել էր Թ.Հ.Թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսյանի և Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի հովանավորությամբ,Եկեղեցական խորհրդի ,եկեղեցու կանանց եկեղեցասեր միության և «Սասուն»քաղաքամասի բոլոր միությունների համագործակցությամբ:

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: