կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հունվարի 4-ին հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ է. ոստիկանություն

Հունվարի 4-ին հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ է. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:
 
Մասնավորապես, հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:
 
«Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: