ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հունիսի 15-ին Էրդողանը և Ալիևը բանակցություններ կվարեն Շուշիում

Հունիսի 15-ին Էրդողանը և Ալիևը բանակցություններ կվարեն Շուշիում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է «Ինտեֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:

«Հունիսի 15-ին Ալիևի հետ մենք կուղևորվենք «ազատագրված» քաղաքներից մեկը՝ «Շուշա», որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում կգտնվի հունիսի 14-16-ը:

Այցի շրջանակում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հունիսի 16-ին ներկա կգտնվեն «Եվրո-2020»-ի առաջնությունում Թուրքիայի և Ուելսի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը։

  • Կիսվել: