հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Երևանում կայանալիք Եվրոպայի բասկետբոլի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով

Երևանում կայանալիք Եվրոպայի բասկետբոլի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով

Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հանդես կգա Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: 

Նրա օգնականները կլինեն Կոնստանտինոս Պապավասիլեուն և Սևակ Քեթենջյանը։

Դոմինգեսը ներկայումս աշխատում է NBA-ի «Միլուոկի Բաքս»-ի մարզչական շտաբում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված է դեռևս 2022 թվականից։

Պապավասիլեուն ևս ընդգկված է ազգային հավաքականի մարզչական շտաբում, իսկ Քեթենջյանը փորձ է կուտակել Մ16 հավաքականի մարզչական շտաբում (2022-2023) և 2024 թվականին գլխավորել է Մ18 հավաքականը։

 

  • Կիսվել: