չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Երևանում հոսանքազրկումները չեն առնչվում ԲԷՑ-ին պատկանող ենթակառուցվածքներին

Երևանում հոսանքազրկումները չեն առնչվում ԲԷՑ-ին պատկանող ենթակառուցվածքներին

Երևանում մայիսի 13-ին տեղի ունեցած հոսանքազրկումները բացարձակապես չեն առնչվում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը (ԲԷՑ) պատկանող ենթակառուցվածքներին՝ էլեկտրահաղորդման գծերին ու ենթակայաններին։ Այս մասին հայտնում են ընկերությունից:

«Փաստացի, մայիսի 13-ին, Երևանի մի շարք վարչական շրջանների հոսանքազրկումները հետևանք են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող 110 կՎ «Վինիլ», «Հարավային-1», «Կաուչուկ» օդային գծերի վթարային անջատումների»,- նշված է ԲԷՑ-ի տարածած պարզաբանման մեջ:

 

  • Կիսվել: