Երևանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած
Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:35-ի սահմաններում Ուլնեցի և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Արտակ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 58-ամյա Մկրտիչ Կ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»:
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և բախվել ճանապարհին տեղադրված բանջարեղենի վաճառքով զբաղվող խանութի ապակե ցուցափեղկին՝ մասամբ հայտնվելով խանութի տարածքում:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Volkswagen»-ի վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի հանձնարարականով հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել: